Աշխատում ենք որակյալ իրավաբանների հետ

Լեգէքս Գրուպ

Հարգելի՛ կայքի այցելու,

Ողջունում եմ Ձեզ «ԼեգԷքս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պաշտոնական կայքում: Մեր նպատակն է կայքի միջոցով ընկերության աշխատանքը դարձնել ավելի հրապարակային և թափանցիկ:
Կայքում Դուք կարող եք գտնել ընկերության գործունեության և աշխատակիցների մասին տեղեկություններ և ծանոթանալ ընկերության նախաքննական և դատական ոլորտում ձեռք բերված փորձի և հաջողությունների վերաբերյալ նորություններին:
Կայքի  միջոցով քաղաքացիները իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են ստանալ հակիրճ իրավական խորհրդատվություն:

 

Վահրամ Ենոքյան
«ԼեգԷքս Գրուպ» ՍՊ ընկերության
Հիմնադիր Տնօրեն

Իրավաբանական

Ծառայություններ

Գրեք մեզ ձեր հարցերը

    Աշխանտանքային Ժամեր 10:00 am to 6:00 pm

    (+374) 012 521-024 (+374)91 415-186

    Մեր Մասին

           «Լեգէքս Գրուպ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 11.11.2002 թ.-ին: Սկզբնական շրջանում ընկերությունը հանդես է եկել «Լոյը Մոդուս» անվամբ, հետագայում անվանափոխվել և 2012թ.-ից կրում է ներկայիս «Լեգէքս Գրուպ» անվանումը: Ընկերությունը ստեղծվել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց  խորհրդատվություն, կորպորատիվ լուծումներ տալու և փաստաբանական ծառայություն մատուցելու նպատակով: Ընկերության իրավական գործունեության ընթացքում լուծումներ են ստացել բազմաթիվ քաղաքացիների և իրավաբանական անձանց առջև ծառացած բարդ իրավիճակային խնդիրներ:
           Ընկերությունը մշտապես համալրվել են բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող իրավաբաններով: Ընկերությունը համալրվել է ոչ միայն պատրաստի փաստաբանական արտոնագիր ունեցող իրավաբաններով, այլև ընկերությունը որդեգրել է այնպիսի կադրային քաղաքականություն, որ ընկերությունում համալրվեն նաև իրավաբանական կրթություն ունեցող սկսնակ, նույնիսկ միայն տեսական գիտելիքներով, բարոյական և մարդկային արժեքները գնահատող անձինք, որոնք հետագայում դառնում են լավագույն պրակտիկ աշխատողներ:
           Ընկերության որոշ աշխատակիցներ, իրենց ձեռք բերած գիտելիքները շարունակել են օգտագործել  պետական ծառայությունում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:

    Օգոստոսի 27 2012 թ

    Կազմակերպությունը վերանվանվեց <<Լեգեքս Գրուպ>>

    Նոյեմբերի 11 2002 թ

    Կազմակերպության առաջին կազմավորումը <<Լոյը Մոդուս>> անվամբ։

    14478

    Մեր Հաճախորդները

    12789

    Հաղթած գործեր